WTA-500. Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 12-րդ ռակետ Պաուլա Բադոսային

Սպորտ

WTA-500. Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 12-րդ ռակետ Պաուլա Բադոսային

WTA-500. Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 12-րդ ռակետ Պաուլա Բադոսային

Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց   12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ եւ առավելության հասավ 6:3, 1:6, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի եւ աշխարհի 42-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի դիմակայության հաղթողը։

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,520 միլիոն դոլար է։ Եզրափակիչը հունվարի 5-ին է։