Աշխարհ
Վստահության ճգնաժամ ՆԱՏՕ-ում. Եվրոպան այլևս ԱՄՆ-ին հուսալի պաշտպան չի համարում

ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ պետությունների շրջանում արագորեն խորանում է թերահավատությունը Միացյալ Նահանգների դաշնակցային պարտավորությունների նկատմամբ: Եվրոպական մայրաքաղաքներում այլևս չկա նախկին վստահությունը, որ Վաշինգտոնը ճգնաժամային պահին կտրամադրի անվերապահ ռազմական աջակցություն, ներառյալ՝ միջուկային հովանոցի գործարկումը:
Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև աճող տարաձայնություններն ու անորոշությունը վերաձևում են եվրոպական անվտանգության ճարտարապետությունը: Ամերիկյան երաշխիքների թուլացումը եվրոպական առաջնորդներին կանգնեցնում է սեփական ռազմական կարողությունները կտրուկ զարգացնելու և ռազմավարական ինքնավարություն ապահովելու հրամայականի առջև: