Աշխարհ
Ողբերգական հրաձգություն ԱՄՆ-ի տարրական դպրոցում․ սպանվել են երեք երեխա և ուսուցիչ

ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքի «Silver Rail» տարրական դպրոցում տեղի է ունեցել զինված հարձակում։ Կրակոցների հետևանքով տեղում մահացել են 5, 8 և 11 տարեկան երեք աշակերտներ, ինչպես նաև դպրոցի ուսուցիչներից մեկը։ Հարձակումը խուճապ է առաջացրել ուսումնական հաստատությունում և հարակից տարածքում։
Հանցագործին չի հաջողվել շարունակել կրակահերթը․ դեպքի վայրում գտնվող զինված քաղաքացին կրակ է բացել հարձակվողի ուղղությամբ և վնասազերծել նրան մինչ իրավապահների հիմնական ուժերի ժամանումը: Դեպքի վայր ժամանած շտապօգնության և ոստիկանության ջոկատները շրջափակել են դպրոցի տարածքը՝ տարհանելով մնացած աշակերտներին և անձնակազմին։
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու հարձակվողի ինքնությունը, հանցագործության դրդապատճառները և զենքի ձեռքբերման օրինականությունը։ Միջադեպը հերթական անգամ բարձրացրել է կրթական հաստատությունների անվտանգության և զենքի կրման վերահսկողության հարցը երկրում։