Վնասվել են եկեղեցին, դպրոցը, մանկապարտեզը․ վերջին երկրաշարժի հետևանքները

Այլ

Վնասվել են եկեղեցին, դպրոցը, մանկապարտեզը․ վերջին երկրաշարժի հետևանքները

Վնասվել են եկեղեցին, դպրոցը, մանկապարտեզը․ վերջին երկրաշարժի հետևանքները

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում ուսումնասիրությունների արդյունքում արձանագրություն է կազմվել 82 շենք-շինությունների վերաբերյալ․ դրանք բնակելի տներ են և կից շինություններ։ Այդ մասին ասուլիսում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով վերջին երկրաշարժի հետևանքները։

«Երանոս բնակավայրում 56 տան պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և ընկել են քարեր, 22 շենք-շինությունում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին և Ծովասար բնակավայրում 2 տան պատերին առկա են ճաքեր։ Ծակքար բնակավայրում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր»,-մանրամասներ է հայտնել Նարեկ Սարգսյանը: 

Երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ։