Վիճակահանության արդյունքները հայտնի են. «Նոան» իմացավ մրցակիցներին

Սպորտ

Վիճակահանության արդյունքները հայտնի են. «Նոան» իմացավ մրցակիցներին

Վիճակահանության արդյունքները հայտնի են. «Նոան» իմացավ մրցակիցներին

Մոնակոյում կայացած վիճակահանության արդյունքներով Երևանի «Նոան» իմացավ մրցակիցներին ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

Վիճակահանությունից առաջ վերջին՝ 6-րդ զամբյուղում ընդգրկված Հայաստանի փոխչեմպիոնը կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին», ավստրիական «Ռապիդին» և սերբական «Բաչկա Տոպոլային», իսկ տանը կմրցի Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի, չեխական «Մլադա Բոլեսլավի» և իսլանդական «Վիկինգուրի» հետ։

Առաջին անգամ մրցաշարի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր՝ 36 մասնակիցները կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում, երեքական տնային և արտագնա: Խաղերի ժամանակացույցը կհրապարակվի օգոստոսի 31-ին։

1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:

Հիշեցնենք, որ «Նոան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում: