Վարսենիկ Մանուչարյանը չհաղթահարեց որակավորման փուլը

Սպորտ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը մասնակցեց 100 մետր բաթերֆլայ ոճի որակավորման փուլին:

Մանուչարյանը մասնակցեց այս ոճի առաջին մրցահերթում ու  գրանցեց 1.01:24 վայրկյան արդյունք եւ չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Առաջին մրցահերթում 21-ամյա մարզուհին 3-րդն էր: Ընդհանուր հաշվարկում Մանուչարյանը 32 մասնակիցների մեջ 26-րդն է: 

Որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Չինաստանի ներկայացուցիչ Յուֆեի Ժանգը 56:50 վայրկյան արդունքով: