Վարչապետի այցից առաջ Սուրբ Հակոբ եկեղեցու տարածքը մաքրվել է աննախադեպ մասշտաբով

Այլ

Վարչապետի այցից առաջ Սուրբ Հակոբ եկեղեցու տարածքը մաքրվել է աննախադեպ մասշտաբով

Վարչապետի այցից առաջ Սուրբ Հակոբ եկեղեցու տարածքը մաքրվել է աննախադեպ մասշտաբով
Նոյեմբերի 23-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելելու է Արարատ գյուղ՝ մասնակցելու Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին, որը տեղի է ունենալու Սբ. Հակոբ եկեղեցում։
 
Վարչապետի այցին ընդառաջ գյուղում և հարակից բնակավայրերում իրականացվել են աննախադեպ մաքրման աշխատանքներ։ Գյուղացիների խոսքով՝ Սուրբ Հակոբ եկեղեցու տարածքում երբևէ նման մասշտաբային մաքրություն չէր արվել։ Ուրբաթ օրը մի ամբողջ մաքրուհիների խումբ ժամանել էր տարածք՝ այնուհետև իրականացնելով այնքան հիմնավոր մաքրություն, որ, ինչպես գյուղացիներն էին ասում, «սպիտակ նասկիներով էլ անցնեիր, չէր կեղտոտվի»։
 
 
Բնակիչները նշում են, որ նման խնամք և ուշադիր մոտեցում վաղուց չէին տեսել․ «Եթե ամսական անգամ մեկ անգամ այսպես մաքրեին, մեր Սուրբ վայրն ավելի շքեղ տեսք կունենար», — պատմում են նրանք։
 
 
Նմանատիպ լայնածավալ մաքրման աշխատանքներ կատարվել են նաև Ավշար համայնքում՝ դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհահատվածներում։ Տարածքները մաքրվել և կարգի են բերվել ամբողջական ձևով՝ ապահովելով պատվո այցի արժանապատիվ տեսքը։
 
 
Վարչապետի այցը սպասվում է մեծ հետաքրքրությամբ, իսկ տեղի համայնքները՝ արդեն պատշաճ պատրաստվածությամբ։