Վան’տ Սխիպը շատ լավ մարզիչ է Հայաստանի հավաքականի համար. Տիկնիզյան

Սպորտ

Վան’տ Սխիպը շատ լավ մարզիչ է Հայաստանի հավաքականի համար. Տիկնիզյան

Վան’տ Սխիպը շատ լավ մարզիչ է Հայաստանի հավաքականի համար. Տիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը լայնածավալ հարցազրույց է տվել RB Sport-ին, որում խոսել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի Ջոն վան’տ Սխիպի հետ աշխատանքի մասին։

«Կարծում եմ՝ վան’տ Սխիպը շատ լավ մարզիչ է Հայաստանի հավաքականի համար։ Ակնհայտ է, որ հոլանդացի մասնագետն ունի շատ ուժեղ մարզչական շտաբ, որը, հուսով եմ, կկարողանա անհրաժեշտ լիցք հաղորդել բոլոր հայ ֆուտբոլիստներին։

Ի վերջո, նա եղել է «Այաքսի» նախկին գլխավոր մարզիչը, որը եվրոպական թոփ ակումբ է։ Համաշխարհային ֆուտբոլում բոլորը գիտեն հոլանդական համակարգի մասին։ Մարզչին պարզապես ժամանակ է պետք։ Կանցնի վեց ամիս կամ մեկ տարի, և մենք արդեն կկարողանանք որոշակի օբյեկտիվ եզրակացություններ անել նրա աշխատանքի վերաբերյալ»,- ասել է Տիկնիզյանը։