Վահան Բիչախչյանը նոր ակումբին միանալու համար բուժզննման է մեկնել

Սպորտ

Վահան Բիչախչյանը նոր ակումբին միանալու համար բուժզննման է մեկնել

Վահան Բիչախչյանը նոր ակումբին միանալու համար բուժզննման է մեկնել

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան շարունակելու է այլ թիմում:

«Պոգոնի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն ակումբի թույլտվությամբ հեռացել է ուսումնամարզական հավաքի վայրից և մեկնել բուժզննման, որպեսզի միանա իր նոր թիմին: Այդ ակումբի անունը դեռ չի նշվում:

Բիչախչյանը «Պոգոնում» է խաղում 2022 թվականից: Այս ընթացքում անցկացրած 112 խաղում նա դարձել է 18 գոլի ու 12 ասիստի հեղինակ:

Վահանի և լեհական ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025-ի ամառ: