Թվային գործիքների լայն տարածմանը, զգալի բաց կա

Տեխնոլոգիա

Թվային գործիքների լայն տարածմանը, զգալի բաց կա

Թվային գործիքների լայն տարածմանը, զգալի բաց կա

Վերջին տարիներին տեխնոլոգիաները դարձել են մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը. այսօր դրանք են մեծապես որոշում, թե ինչպես ենք մենք աշխատում, շփվում և փոխազդում աշխարհի հետ: Այնուամենայնիվ, ըստ ALL DIGITAL-ի (Բելգիա) փոխնախագահ Մարիաննա Մարկուչիի՝ չնայած թվային գործիքների լայն տարածմանը, զգալի բաց կա այս տեխնոլոգիաների հասանելիության և դրանք արդյունավետ օգտագործելու ունակության միջև:

Շատերը, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, չունեն գիտելիքներ թվային տեխնոլոգիաներ օգտագործելիս սեփական անվտանգությունն ապահովելու համար. նրանք չգիտեն, թե ինչ է կիբեռանվտանգությունը, կիբեռբուլինգը, չգիտեն, թե ինչպես կարող են իրենց խաբել կամ մոլորեցնել և ինչպես խուսափել այս ամենից։