Տիգրան Բարսեղյանը` «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ

Տիգրան Բարսեղյանը` «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստ

Տիգրան Բարսեղյանը` «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը քվեարկության արդյունքում ճանաչվել է Բրատիսլավայի «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանում բոլոր մրցաշարերի 29 խաղում խփել է 17 գոլ, կատարել 6 ասիստ։