Տիգրան Բարսեղյանի շքեղ գոլը դուրս բերեց «Սլովանին» մրցաշարի հիմնական փուլ

Սպորտ

Տիգրան Բարսեղյանի շքեղ գոլը դուրս բերեց «Սլովանին» մրցաշարի հիմնական փուլ

Տիգրան Բարսեղյանի շքեղ գոլը դուրս բերեց «Սլովանին» մրցաշարի հիմնական փուլ

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» տանը 3-2 հաշվով հաղթեց «Միդյուլանին» և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր։ 

«Սլովանը» 33-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, սակայն մրցակիցը կարողացավ պատասխանել երկու գոլով։ Խաղավերջում տանտերերը հավասարեցրին հաշիվը։

Իսկ 86-րդ րոպեին հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը փայլուն գոլով հաղթանակ պարգևեց իր թիմին։

«Սլովան» (Սլովակիա) - «Միդյուլան» (Դանիա)` 3-2 

Մարկո Տոլիչ, 33, 82, Տիգրան Բարսեղյան, 86 - Արալ Սիմսիր,41 Ֆրանսուլինո, 50