Ստեղծվել է նոր ռեագենտ, որը բարձրացնում է դեղամիջոցների սինթեզի ճշգրտությունը

Առողջություն

Ստեղծվել է նոր ռեագենտ, որը բարձրացնում է դեղամիջոցների սինթեզի ճշգրտությունը

Ստեղծվել է նոր ռեագենտ, որը բարձրացնում է դեղամիջոցների սինթեզի ճշգրտությունը

Մոֆիտի ուռուցքաբանական կենտրոնի հետազոտողները ստեղծել են նոր ռեագենտ, որը բարձրացնում է դեղամիջոցների սինթեզի ճշգրտությունը։ Այդ նորարարական մեթոդը, որը հրապարակվել է Nature Communications-ում, ծծմբի ֆտորիդի փոխանակման նոր ռեագենտ (SuFEx) է, որը թույլ է տալիս իրականացնել կարեւորագույն մոլեկուլների խիստ վերահսկվող արտադրություն ծծմբի հիմքի վրա, ներառյալ սուլֆինամիդները, սուլֆոնիմիդամիդները եւ սուլֆոքսիմինները։

Այս միացություններն անհրաժեշտ են դեղագործական արդյունաբերությունում, բայց դրանք դժվար է սինթեզել պահանջվող ստերեոքիմիական ճշգրտությամբ։

t-BuSF նորարարական ռեագենտը օգտագործում է ռեակտիվությունը՝ կապված շտամի ազատ արձակման հետ, մինչ այժմ անհասանելի արդյունավետության մակարդակի եւ սելեկտիվության հասնելու համար՝ ճանապարհ հարթելով ավելի արդյունավետ դեղամիջոցների ստեղծման եւ բուժհաստատություններում ավելի լայն կիրառման համար։

«Հայտնի է, որ ծծմբի հիմքի վրա միացությունները, այդ թվում նոր մեթոդների օգտագործմամբ ստեղծված, նպաստավոր ֆիզիկաքիմիական հատկություններ ունեն, որոնք դրանք կատարյալ թեկնածու են դարձնում դեղերի մշակման համար,- ասել է առաջատար հեղինակ եւ Մոֆիտի կենտրոնի դեղերի մշակման բաժնի ասոցիացված աշխատակից Ջասթին Լոպչուկը։- Այդ միացություններն արագ սինթեզելու ունակությունը եւ ստերեոքիմիական վերահսկողությունը նոր հնարավորություններ են բացում բուժման թարգեթային մեթոդների մշակման համար, որոնք ավելի արդյունավետորեն են պայքարում քաղցկեղային բջիջների դեմ նվազագույն կողմնակի ազդեցությունների դեպքում»։

Օգտագործելով  t-BuSF ռեագենտի յուրատեսակ հատկությունները՝ գիտնականները կարողացել են հետազոտել ծծմբի ընտանիքի մինչ այդ անհասանելի քիմիական տարածքը, հատկապես թթվայնացման S(IV) եւ S(VI) աստիճաններում։ Այս առաջընթացը հանգեցրել է ավելի քան 70 նոր քիմիական միացությունների ստեղծման, որոնցից շատերը անմիջական կիրառություն են գտնում բժշկական քիմիայում եւ նոր դեղամիջոցների մշակման գործում։