Ստեղծվել է լաբորատոր պայմաններում մարդու տրամադրության վրա ազդող հորմոնը

Տեխնոլոգիա

Ստեղծվել է լաբորատոր պայմաններում մարդու տրամադրության վրա ազդող հորմոնը

Ստեղծվել է լաբորատոր պայմաններում մարդու տրամադրության վրա ազդող հորմոնը

Սկոլկովոի ինստիտուտի մասնագետները, լաբորատոր պայմաններում ստեղծել են սերոտոնին արտադրող բջջային կուլտուրա: Սերոտոնինը արթնացնում ու պահում է մարդկանց մեջ ապրելու զգացումը, ինչպես նաև՝ ակտիվ կենսակերպ վարելու, ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու, շփվելու, սիրելու և այլ ձգտումները:

Այս հորմոնի պակասը հանգեցնում է մի շարք  լուրջ հիվանդությունների՝ դեպրեսիայի, աուտիզմի և անգամ շիզոֆրենիայի առաջացման, գրում է Medical News Today-ը:

Սերոտոնին արտադրող բջիջները,  մասնագետները ստացել են մաշկի բջիջներից:

Փորձագետները կարծում են, որ այս ոլորտի  հետագա ուսումնասիրություններն ու զարգացումը, կարող են  օգնել նյարդային համակարգի լուրջ հիվանդությունների բուժման մեջ: