Աշխարհ
Սպիտակ տունը քննարկում է մահապատժի գնդակահարության ուղիղ հեռարձակումը չեղարկելու հարցը

ԱՄՆ ղեկավարությունը հակված է հրաժարվել մահապատժի դատապարտված Նիդալ Հասանի գնդակահարությունն ուղիղ եթերով ցուցադրելու նախաձեռնությունից։ Պենտագոնի նախնական մտադրությունը՝ հանրայնացնել պատժի իրագործման ընթացքը, վերանայման փուլում է հայտնվել ներքին անհամաձայնությունների ֆոնին։
Պարզվել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես տեղեկացված չի եղել գործընթացը հեռարձակելու ռազմական գերատեսչության մտադրության մասին։ Բացի այդ, պետության ղեկավարին հայտնի չի եղել այն փաստը, որ դատապարտյալը գոտկատեղից ներքև կաթվածահար է, ինչը լրացուցիչ բարդություններ և բարոյաիրավական հարցեր է առաջացրել նման հեռարձակման նպատակահարմարության շուրջ։