Առողջություն
«Սուրճ և քաշի կորուստ․ ըմպելիք, որը կարող է փոխել ձեր մարմինը»

Ռուսական դիետոլոգները ներկայացրել են սուրճի ազդեցությունը նրանց օրգանիզմի վրա, ովքեր ձգտում են նիհարել:
Սուրճը, եթե խմում եք առանց կաթի և շաքարավազի, չի պարունակում կալորիաներ և, հետևաբար, չի նպաստում քաշ հավաքելուն: Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ չեն տալիս օրական երեք բաժակից ավելի սուրճ խմել: Կանանց համար լավագույն տարբերակը կաթով սուրճն է՝ այսպիսով նրանց օրգանիզմը ստանում է անհրաժեշտ կալցիումը:
Դիետոլոգները նաև խորհուրդ են տալիս մեկ գավաթ սուրճից հետո խմել երկու բաժակ ջուր, քանի որ սուրճը ջրազրկում է օրգանիզմը:
Նիհար կանանց համար շատ սուրճ խմելը կարող է անբարենպաստ լինել, քանի որ այն կարող է ազդել նյարդային համակարգի վրա՝ պատճառելով անհանգստություն և նյարդային լարվածություն: