Սոֆիա Բաղրամյանը կայծակնային շախմատի Մ8, Սոնա Կրկյաշարյանը՝ Մ14 ԵԱ չեմպիոններ

Սպորտ

Սոֆիա Բաղրամյանը կայծակնային շախմատի Մ8, Սոնա Կրկյաշարյանը՝ Մ14 ԵԱ չեմպիոններ

Սոֆիա Բաղրամյանը կայծակնային շախմատի Մ8, Սոնա Կրկյաշարյանը՝ Մ14 ԵԱ չեմպիոններ

Պրահայում ընթացող կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկու չեմպիոն ունի։

Մինչև 8 տարեկանների չեմպիոն է դարձել Սոֆիա Բաղրամյանը, իսկ մինչև 14 տարեկանների չեմպիոն՝ Սոնա Կրկյաշարյանը։

Սոֆիան 18 հնարավորից վաստակեց 16 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:

Սոնան 18 հնարավորից վաստակեց 14.5 միավոր՝ 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստուհուց: