Սպորտ
«Սևիլիան» այլ տարբերակով կփորձի թիմ հրավիրել Տիկնիզյանին

Իսպանական «Սևիլիան» մտադիր է Մոսկվայի «Լոկոմոտիվին» նոր առաջարկ անել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը։
Իսպանական ակումբը կարող է գումարի դիմաց վարձակալել 25-ամյա ֆուտբոլիստին։ Չի բացառվում, որ «Սևիլիան» կփորձի գնել Տիկնիզյանի տրանսֆերային իրավունքը, սակայն դժվար թե կարողանա վճարել ռուսական ակումբի պահանջած գումարը՝ 8 միլիոն եվրո։ Լա լիգայի ներկայացուցիչն առավելագույնը պատրաստ է վճարել 6 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլիան» ցանկացել է մինչև այս մրցաշրջանի ավարտն անվճար վարձակալել հայ ֆուտբոլիստին, իսկ 2025թ. ամռանը 5 միլիոն եվրոյի դիմաց գնել նրա տրանսֆերային իրավունքը: «Սևիլիան» այդ գումարը պետք է վճարեր մինչև 2027թ. հուլիս: Առաջարկը չէր գոհացրել մոսկովյան ակումբին։
Հավելենք, որ այս առնչությամբ իսպանական ակումբի ներկայացուցիչը մեկնաբանություն էր տվել, չհերքելով շրջնառվող լուրերը։