Սևիկյանն ու Տիկնիզյանն ամենայն հավանականությամբ կխաղան նույն թիմում

Սպորտ

Սևիկյանն ու Տիկնիզյանն ամենայն հավանականությամբ կխաղան նույն թիմում

Սևիկյանն ու Տիկնիզյանն ամենայն հավանականությամբ կխաղան նույն թիմում

Հունգարիայի բազմակի չեմպիոն  «Ֆերենցվարոշի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, կվերադառնա Ռուսաստան։

Championat.com-ի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվելու է Մոսկվայի «Լոկոմոտիվ»։ Ակումբները գործարքի հարցում հասել են համաձայնության։

Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ Սևիկյանը նույնպես համաձայն է «Լոկոմոտիվ» տեղափոխությանը։ Ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի վարձակալության համար «Ֆերենցվարոշին» վճարելու է 200 հազար եվրո։ Գործարքում կարող է ներառվել նաև տրանսֆերի գնման իրավունքի կետ։

«Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխն իր հերթին հաստատել է տեղեկությունը.

«Սևիկյանին վարձակալելու բանակցությունները շարունակվում են»,- Նագորնիխը խոսքերն է մեջբերում Match TV-ն։