Շղթայված պացիենտներ և խոշտանգումներ․ Հարավային Աֆրիկայում ապօրինի վերականգնողական կենտրոն է բացահայտվել

Աշխարհ

Հարավաֆրիկյան Հանրապետության իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել ապօրինի գործող վերականգնողական հաստատությունում՝ ազատելով շուրջ 200 մարդու։ Հաստատությունը չի ունեցել համապատասխան լիցենզիա և բժշկական գործունեություն ծավալելու իրավունք՝ բուժառուներին պահելով փաստացի անազատության մեջ։

Տեղում հայտնաբերվել են ծայրահեղ գերբնակեցված սենյակներ և հակասանիտարական պայմաններ։ Պացիենտներից շատերը եղել են շղթայված, իսկ նրանց մարմիններին առկա են եղել բազմաթիվ վերքեր ու բռնության հետքեր։ Բժշկական խնամքի բացակայության պատճառով մարդկանց առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Փրկված անձինք անհապաղ տեղափոխվել են բուժհաստատություններ՝ առաջին օգնություն և հոգեբանական աջակցություն ստանալու նպատակով։ Իրավապահները սկսել են հետաքննություն՝ անօրինական կենտրոնի պատասխանատուներին հայտնաբերելու և մարդկանց շահագործման ու խոշտանգումների փաստերով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։