Աշխարհ
Ռուսաստանի մարզերի վրա անօդաչուների զանգվածային գրոհ է տեղի ունեցել․ կա զոհ

Գիշերային ժամերին Ռուսաստանի տարածքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի խոշոր գրոհի։ Մայրաքաղաքային շրջանի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում արձանագրվել է մոտ 500 ԱԹՍ-ի հարձակման փորձ, ինչը վերջին շրջանի ամենազանգվածային ցուցանիշներից է։ Գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։
Հարձակման հետևանքով առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սարատովի մարզում, որտեղ ԱԹՍ-ի հարվածի պատճառով կին է զոհվել։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները՝ հասցված նյութական վնասներն ու ենթակառուցվածքների վիճակը գնահատելու նպատակով։