Աշխարհ
Ռուսական ուժերը մոտեցել են Զապորոժիեին․ առաջապահ դիրքերը քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա են

Ռուսական զորամիավորումները մոտեցել են Զապորոժիե քաղաքին՝ հասնելով մինչև 5 կիլոմետր հեռավորության: Ռազմական հրամանատարության փոխանցմամբ՝ ներկայումս թիրախային հարվածներ են հասցվում անմիջապես քաղաքի սահմանագծում տեղակայված ուկրաինական զինված ուժերի դիրքերի և ենթակառուցվածքների ուղղությամբ:
Զապորոժիեի ուղղությունը շարունակում է մնալ հարավային ճակատի առանցքային և լարված հանգույցներից մեկը: Քաղաքամերձ գոտում ռուսական ուժերի առաջխաղացումն ու դիրքերի մոտեցումը մեծացնում են հրետանային և հրթիռային հարվածների ինտենսիվությունը՝ ստեղծելով մարտավարական նոր իրավիճակ ռազմաճակատի այս հատվածում: