Աշխարհ
Ռումինիան F-16 կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի սահմանին նկատված օդային թիրախների պատճառով

Ռումինիայի ռադիոլոկացիոն հսկողության համակարգերը Ուկրաինայի տարածքում՝ ռումինական սահմանի անմիջական հարևանությամբ, ֆիքսել են չբացահայտված օդային թիրախների շարժ: Ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու նպատակով երկրի պաշտպանական գերատեսչությունը տագնապով օդ է բարձրացրել ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ և մեկ IAR-330 SOCAT մարտական ուղղաթիռ:
Ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռը պարեկություն են իրականացրել սահմանամերձ օդային տարածքում՝ հնարավոր սահմանախախտումները կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: Միջադեպը պայմանավորված է սահմանի երկայնքով ընթացող ռազմական գործողությունների հետևանքով առաջացող անվտանգային ռիսկերով: