Ռուսաստանում ստեղծել են Պարկինսոնի հիվանդություն

Աշխարհ

Ռուսաստանում ստեղծել են Պարկինսոնի հիվանդություն

Ռուսաստանում ստեղծել են Պարկինսոնի հիվանդություն

Պարկինսոնի հիվանդությունը ծանր նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն առաջանում է մարդու մոտ աստիճանաբար, տարիքի հետ, 30-50 տարեկանում եւ ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգի բջիջները։ Ախտանշաններից են շարժումների դանդաղումը, տրեմորը, ապատիան, ձայնի տեմբրի փոփոխությունը եւ այլն։ Կարեւոր է հիվանդության վաղ ախտորոշումը, քանի որ բուժման ժամանակակից մեթոդները ուղղված են բացառապես ախտանշանների դանդաղեցմանը։ Այսօր աշխարհում, ըստ բաց աղբյուրների տվյալների, ապրում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մոտ 10 մլն մարդ։

Այս հիվանդության ախտորոշման ամենապարզ թեստերից մեկը պացիենտի կողմից թղթի վրա ըստ կետերի պարույր նկարելն է։ Ձեռքերի դողն, օրինակ, կարող է վկայել գլխուղեղի աշխատանքի կոգնիտիվ խանգարումների մասին։ Սակայն պացիենտի նկարի գնահատումը  բժիշկն իրականացնում է «աչքի չափով», ելնելով իր նախորդ փորձից, ուստի հրատապ է դառնում ավելի օբյեկտիվ արդյունքի հասնելու մեխանիզմի ստեղծումը։

«Մենք ստեղծել ենք ալգորիթմ, որը թույլ է տալիս ըստ պացիենտի նկարած պարույրի հայտնաբերել այն նշանները, որոնք կարող են վկայել կոգնիտիվ խանգարումների առկայության մասին։ Պատկերի ուսումնասիրությունը կատարվում է նեյրոցանցի օգնությամբ։ Հետագայում մշակումը կարող է օգտագործվել որպես ծրագրի հիմք՝ աջակցելու համար Պարկինսոնի հիվանդությամբ ախտորոշմամբ զբաղվող բժիշկների կողմից որոշումների կայացմանը։ Նման համակարգերի օգնությամբ պացիենտները կկարողանան հետեւել իրենց վիճակին ինքնուրույն»,- նշել են Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրատեխնիկական համալսարան-«ԼԷՏԻ»-ում։

Նեյրոցանցը ուսուցանում է անցել բաց HandPD-ում։ Տվյալների այս շտեմարանը պարունակում է հարցվողների երկու խմբերի նկարած պարույրները. առողջ խումբը՝ 19-79 տարեկան 18 մարդ եւ Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց խումբը՝ 38-78 տարեկան 74 մարդ։ Փորձի մասնակիցները թեստավորվել են 4 անգամ, տվյալները պարունակում են 368 պարույրներ։

Ուսուցանված մոդելի թեստավորման արդյունքները. ճշգրտությունը՝ 99,3 տոկոս, զգայականությունը՝ 99,2 տոկոս, սպեցիֆիկությունը՝ 100 տոկոս։ Բժշկական խնդիրների համար զգայականությունը կարեւոր բնութագրիչ է, այսինքն՝ այս ալգորիթմի օգնությամբ հիվանդության առկայության պարզման հավանականությունը բավական բարձր է։