Սպորտ
Ռուի Մոտա․ «Նոան» լավ կազմակերպված թիմ է, ունի A, B և C ծրագրեր (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Աթենքում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում խոսել է հունական ԱԵԿ-ի հետ առաջիկա դիմակայության մասին։
Թիմերը կմրցեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։
«Ինչ վերաբերում է մեր ռազմավարությանը, մենք լավ կազմակերպված թիմ ենք, ունենք A, B և C ծրագրեր, այնպես որ մենք պատրաստ ենք:
Մենք լավ ենք նախապատրաստվել, կկիրառենք բոլոր այն ծրագրերը, որոնք պետք է կիրառենք՝ կախված նրանից, թե ինչպես կընթանա խաղը, և մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- ասել է Ռուի Մոտան։
Առաջին խաղում «Նոան» հաղթել էր 3:1 հաշվով։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։