Ռուի Մոտա․ «Նոան» հաղթեց, քանի որ խաղացողները հավատացին, որ կարող են հաղթել (տեսանյութ)

Սպորտ

Ռուի Մոտա․ «Նոան» հաղթեց, քանի որ խաղացողները հավատացին, որ կարող են հաղթել (տեսանյութ)

Ռուի Մոտա․ «Նոան» հաղթեց, քանի որ խաղացողները հավատացին, որ կարող են հաղթել (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան մեկնաբանել է 3:1 հաշվով կամային հաղթանակը Աթենքի ԱԵԿ-ի նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում։

«ԱԵԿ-ը շատ ուժեղ թիմ է, ինչպես արդեն ասացի: Այսօր հաղթեց թիմը, քանի որ խաղացողները հավատացին, որ կարող են հաղթել, նրանք շատ աշխատեցին: Մեր առաջին խաղակեսը այնքան էլ չհավանեցի, որովհետև չկարողացանք գնդակը մեզ մոտ պահել այնքան, որքան կուզեի, բայց պաշտպանական առումով տղաներն ամեն ինչ արեցին:

Մենք գոլ ընդունեցիք մի իրավիճակից, որի հարցում գիտեինք, որ նրանք ուժեղ են. նրանք ֆիզիկապես շատ ուժեղ են, նաև ունեն ստանդարտ իրավիճակները իրացնող շատ լավ ֆուտբոլիստներ, փորձել էինք լավագույնս պատրաստվել նման իրավիճակների համար:

Ցավոք սրտի 1 գոլ ընդունեցինք, բայց հետո, կարծում եմ, թիմը շատ լավ արձագանքեց: Մեզ համար շատ կարևոր էր գոլ խփել դեռ առաջին խաղակեսում, և ես դրա համար շատ ուրախ եմ, որովհետև այդ ուղղությամբ շատ էինք աշխատել: Կարողացանք դա անել, և 2-րդ խաղակեսում, կարծում եմ, ավելի լավն էինք, ավելի շատ էինք վերահսկում գնդակը, թույլ չտվեցինք ԱԵԿ–ին գոլային շատ պահեր ստեղծել: Տղաները շատ լավ աշխատանք կատարեցին: Հետո մեր բախտը բերեց 2-րդ գոլի հարցում և Գրեգորիոն էլ գոլ խփեց:

Սա ֆուտբոլ է: Շատ ուրախ եմ իմ տղաների համար, որովհետև նրանք ամեն ինչ տվեցին խաղադաշտում և այսօր հաղթեցին:

Իհարկե, սա դեռ առաջին խաղն է: Մենք դեռ ունենք 2-րդ խաղը, որը տեղի կունենա 1 շաբաթից Հունաստանում: Սա շատ ուժեղ թիմ է: Իմ տղաները և ես, մարզչական ամբողջ շտաբը ամեն ինչ կանենք, որ գնանք այնտեղ ու փորձենք կրկնել նույնը»,- ասել է Ռուի Մոտան։

Պատասխան հանդիպումը Հունաստանում տեղի կունենա օգոստոսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։

Այս զույգի հաղթողը որակավորման փլեյ-օֆֆում կմրցի «Ռուժոմբերոկ» (Սլովակիա) - «Հայդուկ» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ: