Ռոնալդուն գոլի հեղինակ է սուպերգավաթի կիսաեզրափակիչում

Սպորտ

Ռոնալդուն գոլի հեղինակ է սուպերգավաթի կիսաեզրափակիչում

Ռոնալդուն գոլի հեղինակ է սուպերգավաթի կիսաեզրափակիչում

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ալ Նասրը» հյուրընկալվեց «Ալ Տավունին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց սաուդցի կիսապաշտպան Այմանը։

57-րդ րոպեին «Ալ Նասրի» առավելությունը կրկնապատկեց 39-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն (տեսանյութ)։

«Ալ Նասրը» դուրս եկավ եզրափակիչ եւ օգոստոսի 17-ին տիտղոսը կվիճարկի «Ալ Հիլյալի» հետ դիմակայությունում։