Սպորտ
«Ռեալը» պարտության մատնեց «Չելսիին» (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին» ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում։
2:1 հաշվով առավելության հասավ Արքայական ակումբը։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսը եւ Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։
«Չելսիի» միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Նոնի Մադուեկեն։
«Ռեալն» օգոստոսի 14-ին Վարշավայում Եվրոպայի Սուպերգավաթի խաղում կմրցի Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտայի» (Իտալիա) հետ։
Ընկերական հանդիպում
«Ռեալ Մադրիդ» - «Չելսի»՝ 2:1
Լուկաս Վասկես, 19, Բրաիմ Դիաս, 27 - Նոնի Մադուեկե, 39