«Ռեալը» դրամատիկ խաղում հաղթանակ տարավ, Բելինգեմը գոլը խփեց 95-րդ րոպեին

Սպորտ

«Ռեալը» դրամատիկ խաղում հաղթանակ տարավ, Բելինգեմը գոլը խփեց 95-րդ րոպեին

«Ռեալը» դրամատիկ խաղում հաղթանակ տարավ, Բելինգեմը գոլը խփեց 95-րդ րոպեին

Իսպանիայի Լա լիգայում կայացած 2025 թվականի առաջին խաղում 12-րդ տուրից հետաձգված մրցավեճում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» դրամատիկ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ կորզեց «Վալենսիայից»:

Հաշիվը բացվեց 27-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Ուգո Դուրոն: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց 11-մետրանոց վաստակեց Կիլիան Մբապեն: Նշակետից վրիպեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը: Մբապեն էլ հասցրեց գրավել մրցակցի դարպասը, սակայն խաղից դուրս վիճակում։

79-րդ րոպեին էլ «Ռեալը» մնաց 10 ֆուտբոլիստով, Դիմիտրևսկիին թիկունքից հարվածելու համար կարմիր քարտ ստացավ  Վինիսիուս Ժունիորը:

85-րդ րոպեին փոխարինման դուրս Լուկա Մոդրիչը հավասարեցրեց խաղի հաշիվը:

Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Ռեալի» համար հաղթանակ կորզեց Բելինգեմը գրավելով մրցակցի դարպասը։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 19 հանդիպումից հետո 43 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 

«Վալենսիա» - «Ռեալ»` 1-2