«Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակն ու Էնդրիկի գոլային նորամուտը

Սպորտ

«Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակն ու Էնդրիկի գոլային նորամուտը

«Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակն ու Էնդրիկի գոլային նորամուտը

Լա լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»։

Երկրորդ խաղակեսում մադրիդցիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Ֆեդերիկո Վալվերդեն, Բրահիմ Դիասը և Էնդրիկը։

18-ամյա Էնդրիկը «Ռեալի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշեց և խփեց առաջին գոլը։

«Արքայական ակումբը» Լա լիգայի նոր մրցաշրջանում տարավ առաջին հաղթանակը և 4 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Վայլադոլիդը» 3 միավորով 8-րդն է։