«Ռեալ Սոսյեդադից» մեկնաբանել են Արսեն Զախարյանի ապաքինման ընթացքը

Սպորտ

«Ռեալ Սոսյեդադից» մեկնաբանել են Արսեն Զախարյանի ապաքինման ընթացքը

«Ռեալ Սոսյեդադից» մեկնաբանել են Արսեն Զախարյանի ապաքինման ընթացքը

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի»  մամուլի ծառայության ներկայացուցիչը խոսել է Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապաքինման մասին:

«Արսենը դեռ մարզվում է անհատական ծրագրով: Միջազգային դադարից հետո նա կվերադառնա ընդհանուր խումբ»,- բասկյան ակումբի մամուլի ծառայության ղեկավարի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն ամռանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և վիրահատվել էր:

Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2023 թ. օգոստոսից: Նա 40 խաղում դարձել 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։