«Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան» կմրցեն Իսպանիայի Սուպերգավաթի համար

Սպորտ

«Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան» կմրցեն Իսպանիայի Սուպերգավաթի համար

«Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան» կմրցեն Իսպանիայի Սուպերգավաթի համար

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»  Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 3:0 հաշվով  պարտության մատնել «Մալյորկային»։

63-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Ավելացված երրորդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Մալյորկայի» սլովակ պաշտպան Մարտին Վալիենտը։ Ավելացված 5-րդ րոպեին աչքի ընկավ «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։

Հունվարի 12-ին նախատեսված եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի փոխչեմպիոն «Բարսելոնան», որը 2:0 հաշվով հաղթել էր գավաթակիր «Աթլետիկ Բիլբաոյին»։

«Ռեալ Մադրիդ» - «Մալյորկա»՝ 3:0