Ռանոսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Սպորտ

Ռանոսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Ռանոսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Ռեգիոնալլիգայի հերթական տուրի խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմն արտագնա խաղում հաղթեց «Բոշոլտին»։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 4-2 հաշվով հաղթանակով։

«Բորուսիայի» կազմում հեթ-տրիկ է գրանցել Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Այս խաղից հետո Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» Մ23 թիմը 18 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում։