Ռանոսը ձմռանը նոր ակումբ կարող է ունենալ

Սպորտ

Ռանոսը ձմռանը նոր ակումբ կարող է ունենալ

Ռանոսը ձմռանը նոր ակումբ կարող է ունենալ

Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը առաջիկա ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռանոսին ցանկանում է վարձակալել երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Ֆորտունա Դյուսելդորֆ» ակումբը։ Նշվում է, որ ակումբները արդեն սկսել են բանակցությունները 21-ամյա խաղացողի տեղափոխության վերաբերյալ։

Նշենք, որ հայ հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Բանակցությունները ընթանում են միայն խաղացողի վարձակալության վերաբերյալ՝ առանց հետագա գնաման իրավունքի: