Քչերը գիտեն, որ նուռը երիտասարդությունը պահպանող միջոցներից մեկն է

Առողջություն

Քչերը գիտեն, որ նուռը երիտասարդությունը պահպանող միջոցներից մեկն է

Քչերը գիտեն, որ նուռը երիտասարդությունը պահպանող միջոցներից մեկն է

Ճանաչված քաղցր պտուղը հնում համարվել է աստվածների սնունդ, որը պարզվում է նաև հանդիսանում է երիտասարդության «հրաշք» դեղամիջոց:

Շվեյցարացի հետազոտողները  նրա մեջ հայտնաբերել են քիմիական նյութ, որը կարող է ներազդել ծերացման պրոցեսների վրա ու դանդաղեցնել դրանք:

Գիտնականները մեկուսացրել են պարզ կառուցվածքով մոլեկուլ, որը հայտնի է ուրոլիտին А անվամբ: Վերջինս կառավարում է միտոֆագիի պրոցեսը և թույլ է տալիս բջիջների դեֆեկտային  մասնիկներին ջնջվել՝ ապահովելով տեղ նրանց փոխարինման համար:

Սակայն պարզվել է, որ  մարդը կարող է այդ հակատարիքային մոլեկուլից օգուտ ձեռք բերել միայն այն դեպքում, եթե աղիներում ունենա ճիշտ բակտերիաներ:
Այդ  միկրոօրգանիզմներն անհրաժեշտ են նռան մեջ առկա նյութի՝ ուրոլիտին А-ի փոխակերպման համար:

Գիտնականներն ուսումնասիրել են այդ մոլեկուլի ազդեցությունը՝ ընդգրկելով այն տարեց մկների սննդակարգում: Նրանց կյանքի ակնկալվելիք 8-10 օր տևողությունը արդյունքում 45%-ով երկարել է:

Հետազոտության հեղինակներն արդեն հիմնել են հատուկ աշխատանքային խումբ, որը  եվրոպայի մի շարք առաջատար կլինիկաներում զբաղվում է այս հետազոտության առաջխաղացմամբ: Նախնական կլինիկական հետազոտություններն  այժմ փորձում են որոշել մարդու համար այդ մոլեկուլի ունիվերսալ չափաքանակը: