Քացախի անչափ կարևոր հատկությունների մասին

Այլ

Քացախի անչափ կարևոր հատկությունների մասին

Քացախի անչափ կարևոր հատկությունների մասին

Պարզվում է, որ քացախը հնարավոր է օգտագործել ոչ միայն որոշ ճաշատեսակների համի բարելավման, այլ այն նաև աղիքային որոշ հիվանդությունների բուժման համար: Չինացի գիտնականները պարզել են, որ  վերջինիս հիմնական բաղադրիչը՝ քացախաթթուն, մկների մոտ զգալիորեն նվազեցնում է խոցային կոլիտի ախտանշանները:

Ինչպես հայտնի է խոցային կոլիտը դա հիվանդություն է, որի  ժամանակ տեղի է ունենում հաստաղիքի լորձաթաղանթի բորբոքում: Հնարավոր է անգամ խոցերի ձևավորում:  Վիճակագրության համաձայն, այն առավել տարածված է 15-ից մինչև 25 տարեկան երիտասարդների մոտ:

Հետազոտության շրջնակներում  հետազոտողները կոլիտով տառապող կենդանիներին տվել են քացախ: Մասնագետները  պարզել են, որ կենդանիների մոտ բավականին բարձրացել է լակտոբակտերիանների ու բիֆիդոբակտերիաների մակարդակը, որն էլ բարենպաստ ազդեցություն է թողել աղիների վիճակի վրա: Մասնագետները կենդանիների մոտ նկատել են նաև պոտենցիալ վտանգավոր սպիտակուցների  մակարդակի նվազում: