Քաղցրավենիքի միջոցով՝ կարող եք մի շարք խնդիրներ հաղթահարել

Առողջություն

Քաղցրավենիքի միջոցով՝ կարող եք մի շարք խնդիրներ հաղթահարել

Քաղցրավենիքի միջոցով՝ կարող եք մի շարք խնդիրներ հաղթահարել

Վերջերս կատարված հետազտությունները ցույց են տվել, որ սև շոկոլադը  կարող է արյան բարձր ճնշման դեպքում փոխարինել դեղամիջոցին: Մասնագետները պարզել են, որ ստամոքսում մանրէները շոկոլադը վերածում են իսկական դեղամիջոցի , որը իջեցնում է ճնշումը: Այն, որ շոկոլադն իջեցնում է բարձր ճնշումը, հայտնի էր շատ վաղուց, սակայն միայն վերջերս գիտնականները կարողացան բացահայտել, որ այդ գաղտնիքը  գտնվում է մարսողական մեխանիզմի մեջ:

Իհարկե դա վերաբերվում է միայն սև շոկոլադին, քանի որ այդ բուժիչ հատկությունը պայմանավորված է շոկոլադի մեջ առկա կակաոյի բարձր բաղադրությամբ:Կակաոյի պտուղները հարուստ են պոլիֆենոլներով  ու դիետիկ մանրաթելերով, որոնք մշակվում են բակտերիանների կողմից ու վերածվում են մոլեկուլների, որոնք էլ և օրգանիզմում իջեցնում են անոթների հյուսվածքների ու սրտի  բորբոքումները,  ինչն էլ և հանգեցնում է ճնշման կարգավորման: