Սպորտ
«Փյունիկն» ու «Ուրարտուն» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Փյունիկը» մրցեց «Ուրարտուի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0:0:
Հյուրընկալող թիմը «Փյունիկն» էր, սակայն հանդիպումը տեղի ունեցավ «Ուրարտուի» մարզադաշտում։
«Փյունիկն» ու «Ուրարտուն» 1-ական միավորով 4-5-րդ տեղերում են։ Առաջատարներն են հաղթանակներ տարած «Արարատը», «Շիրակն» ու «Արարատ-Արմենիան»։