ՊՍԺ-ն Կվարացխելիային առաջարկում է 4 անգամ բարձր աշխատավարձ

Սպորտ

ՊՍԺ-ն Կվարացխելիային առաջարկում է 4 անգամ բարձր աշխատավարձ

ՊՍԺ-ն Կվարացխելիային առաջարկում է 4 անգամ բարձր աշխատավարձ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Վրաստանի հավաքականի եւ «Նապոլիի» 23-ամյա հարձակվող Խվիչա Կվարացխելիային առաջարկում է 4 անգամ բարձր աշխատավարձ, քան նա ստանում է իտալական ակումբում։ Կվարացխելիայի տարեկան աշխատավարձը 1,6 միլիոն եվրո է հարկերը վճարելուց հետո:

Փարիզյան ակումբը «Նապոլիին» Կվարացխելիայի տրանսֆերի համար առաջարկել է 80 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն նաեւ հաջող բանակցություններ է վարում Կվարացխելիայի ներկայացուցիչների հետ անձնական պայմանագրի հարցով։

Transfermarkt-ը Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կվարացխելիան մասնակցել է 17 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Կվարացխելիայի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։