ՊՍԺ-ն հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

Սպորտ

ՊՍԺ-ն հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

ՊՍԺ-ն հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, այս տեղեկությունների շրջանառումից հետո փորձագետ Ալեքսանդր Մոստովոյը անդրադարձել է թեմային.

«Եթե իրոք կա այդպիսի առաջարկ, միանշանակ, առանց խոսակցությունների` պետք է գնալ։  Դու գնում ես ՊՍԺ, այլ ոչ թե ինչ-որ անհասկանալի տեղ։ Ժամանակին խոսում էի Սաֆոնովի տեղափոխության մասին, հիմա ամեն ինչ 100 տոկոսով լինում է։

Հավատում եմ, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ նա հայ է»,- ասել է Մոստովոյը «ВсеПроСпорт»-ին։