Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Սպորտ

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) տարավ երկրորդ հաղթանակը և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Գալստյանը երկրորդ գոտեմարտում 3-2 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլային։

1/8 եզրափակիչում հայ ըմբիշը մեկնարկել էր էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյի նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակով։