Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Սպորտ

Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։

Երկրորդ գոտեմարտում 2021թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Ամոյանը մրցեց իրանցի Ամին Կավիյանինեժադի հետ և հաղթեց 3-0 հաշվով։

Հայաստանի ներկայացուցիչն Օլիմպիական խաղերում նորամուտը նշել էր 1/8 եզրափակիչից և 8 Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի նկատմամբ։