Սպորտ
Փարիզ-2024. Դ’Ամատոն նվաճեց տիտղոսը, Բայլզն ու Լին ընկան հավասարակշռության գերանից (տեսանյութ)

Իտալացի մարմնամարզուհի Ալիսե Դ’Ամատոն նվաճեց Փարիզի Խաղերի ոսկե մեդալը հավասարակշռության գերանի վարժությունում՝ վաստակելով 14,366 միավոր։
Արծաթե մեդալը նվաճեց չինացի Յացին Չժոուm (14.100), երրորդ տեղը գրավեց իտալացի Մանիլա Էսպոզիտոն (14.000)։
Յոթակի օլիմպիական չեմպիոն Սիմոնա Բայլզը (ԱՄՆ) ընկավ գործիքի վրայից եւ 13.100 միավորով գրավեց 5-րդ տեղը։ Նույնքան միավորով 6-րդն է նրա թիմակից Սունիսա Լին, որը նույնպես ընկավ հավասարակշռության գերանից։