Փարիզ-2024. Բասկետբոլ 3x3-ի օլիմպիական տիտղոսները նվաճեցին Գերմանիան ու Նիդերլանդները

Սպորտ

Փարիզ-2024. Բասկետբոլ 3x3-ի օլիմպիական տիտղոսները նվաճեցին Գերմանիան ու Նիդերլանդները

Փարիզ-2024. Բասկետբոլ 3x3-ի օլիմպիական տիտղոսները նվաճեցին Գերմանիան ու Նիդերլանդները

Փարիզի Օլիմպիական խաղերում ավարտվեց Բասկետբոլ 3x3-ի մրցաշարը։ Կանանց եզրափակիչում Գերմանիայի հավաքականը 17:16 հաշվով պարտության մատնեց իսպանացիներին։

Բրոնզե մեդալները նվաճեցին ամերիկացիները, որոնք 16:13 հաշվով հաղթեցին կանադացիներին։

Տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը օվերթայմում 18:17 հաշվով առավելության հասավ ֆրանսիացիների նկատմամբ։

Բրոնզե մեդալակիր դարձավ Լիտվան, որը 21:18 հաշվով պարտության մատնեց Լատվիային։