Փարիզ-2024․ Արթուր Ալեքսանյանը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Սպորտ

Փարիզ-2024․ Արթուր Ալեքսանյանը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Փարիզ-2024․ Արթուր Ալեքսանյանը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 9-5 հաշվով դրամատիկ պայքարում հաղթեց ուզբեկ Ռուստամ Ասակալովին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ Ալեքսանյանը 4 միավորանոց հնարք կատարեց ու հասավ տպավորիչ հաղթանակի։

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր հարավկորեացի Սինջուն Կիմի նկատմամբ վստահ հաղթանակով՝ 9-0։