Փարիզ-2024. Արման Դյուպլանտիսը՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն ձողացատկում

Սպորտ

Փարիզ-2024. Արման Դյուպլանտիսը՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն ձողացատկում

Փարիզ-2024. Արման Դյուպլանտիսը՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն ձողացատկում

Ձողացատկի աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Արման Դյուպլանտիսը նվաճեց Փարիզի Խաղերի տիտղոսը՝ պաշտպանելով երեք տարի առաջ Տոկիոյում նվաճած օլիմպիական չեմպիոնին կոչումը։

Փարիզում Արման Դյուպլանտիսը հաղթանակն ապահովեց 6 մետր արդյունքով, հետո էլ սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ 6,10 մետր։

Տոկիոյի Խաղերում նա չեմպիոն էր դարձել 6,02 մետր արդյունքով։

Դյուպլանտիսին պատկանող աշխարհի ռեկորդը հավասար է 6,24 մետրի։ Նա այժմ պատվիրել է 6,25 մետր եւ փորձում է բարելավել ռեկորդը։

Արծաթե մեդալը նվաճեց ամերիկացի Սեմ Քենդրիքսը՝ 5,95 մետր։ Բրոնզե մեդալակիրն է հույն Էմանուիլ Կարալիսը՝ 5,90: