Ուլտրաձայնային համակարգ

Առողջություն

Ուլտրաձայնային համակարգ

Ուլտրաձայնային համակարգ

Ինչպես նշում են մասնագետները, ծովային կաթնասուններն ու չղջիկները  բարձր հաճախականության ձայնը օգտագործում են  էխոլոկացիայի ու շփման համար, և այժմ դա կարող են անել նաև մարդիկ: Այս եզակի  անլար ուլտրաձայնային ակուստիկ սարքավորումները հնարավոր է  անգամ օգտագործել ջրի տակ: Ավելին, նրանց ազդանշաններն  անցնում  են անգամ կարծր օբյեկտների միջով, այնպիսին ինչպիսին պողպատն է:

Ստանդարտ  ակուստիկ համակարգերն ու խոսափողները օգտագործում են դիաֆրագմաներ, որոնք, որպես կանոն, պատրաստվում են թղթից կամ պլաստիկից, որոնց օգնությամբ կարողանում են որսալ կամ  բաց թողնել համապատասխան ձայնային ալիքներ:

Նոր սարքավորումների մեջ առկա մեմբրաները  1 ատոմի հաստությամբ թեթև գարաֆենային տերևներ են, որոնք ապահովում են  կարծրություն ու  ուժի իդելական համադրություն: Շնորհիվ այս սարքավորման, հնարավոր է աշխատել մինչձայնայինից (20 հերցից  ցածր)  մինչև  ուլտրաձայնային (20 կիլոհերցից  բարձր) միջակայքում:

Մարդիկ կարող են որսալ ձայնային ալիքները, այսինքն լսել 20 հերցից մինչև 20000 հերց հաճախականության վրա, մինչդեռ չղջիկները լսում են միայն կիլոհերց  միջագայքում(9-200 կիլոհերց):
Գրաֆենային բարձրախոսներն ու խոսափողներն աշխատում, գեներացնում են ակուստիկ ալիքներ 20 հերցից մինչև 500 կիլոհերց միջագայքում: