«Նովոսիբիրսկ» ատոմային սուզանավը Խաղաղ օվկիանոսում «Օնիկս» և «Կալիբր» հրթիռներ է արձակել

Աշխարհ

«Նովոսիբիրսկ» ատոմային սուզանավը Խաղաղ օվկիանոսում «Օնիկս» և «Կալիբր» հրթիռներ է արձակել

«Նովոսիբիրսկ» ատոմային սուզանավը Խաղաղ օվկիանոսում «Օնիկս» և «Կալիբր» հրթիռներ է արձակել

Խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմում ընդգրկված «Նովոսիբիրսկ» բազմաթիրախային ատոմային ստորջրյա հածանավը Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում իրականացրել է «Օնիկս» և «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռների մարտական արձակումներ: Գործողությունն իրականացվել է մարտական պատրաստության պլանային միջոցառումների շրջանակում՝ ստուգելու անձնակազմի պատրաստվածությունն ու հարվածային սպառազինության արդյունավետությունը:

«Յասեն-Մ» (նախագիծ 885Մ) դասի չորրորդ սերնդի այս ատոմային սուզանավերը նախատեսված են ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային թիրախների ոչնչացման համար: Դրանք զինված են գերճշգրիտ հրթիռային համակարգերով, ունեն ցածր աղմկոտության մակարդակ և հագեցած են հիդրոակուստիկ ժամանակակից համալիրներով:

Արձակումների ընթացքում ստուգվել են նավի կառավարման համակարգերը խորքային մանևրների ժամանակ, ինչպես նաև ստորջրյա դիրքից պայմանական հակառակորդի թիրախներին հասցվող հրթիռային հարվածների համաժամանակյա կիրառման ճշգրտությունը: