Տեխնոլոգիա
Nokia 301-ը փրկել է մարդու կյանք՝ կանգնեցնելով փամփուշտը Աֆղանստանում

2016 թվականի հոկտեմբերին Աֆղանստանում տեղի է ունեցել զարմանալի դեպք․ մի տղամարդ փրկվել է, երբ նրա Nokia 301 հեռախոսը կանգնեցրել է փամփուշտը, որը կարող էր մահացու հարված հասցնել։ Այս բացառիկ պահը լուսանկարով կիսվել է Nokia-ի նախկին դիզայներ Փիթեր Սքիլմանը։
Այս պատմությունն էլ ավելի է ամրապնդում Nokia-ի լեգենդար համբավը՝ որպես ամուր և դիմացկուն հեռախոսներ արտադրող ընկերություն։ Իսկ այս դեպքը ցույց է տալիս, որ երբեմն հեռախոսը կարող է ոչ միայն զանգի պատասխան տալ, այլև՝ կյանք փրկել։