Սպորտ
«Նոան» պարտվեց ԱՊՕԷԼ-ին

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3:1 հաշվով պարտվեց կիպրոսական ԱՊՕԷԼ-ին: Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո բացեց հյուրերի պաշտպան Իսամ Չեբակեն։ Տանտերերի կազմում 45+4-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Մատեուս Այասը։
Հանդիպման հիմանական ժամանակի նախավերջին րոպեին հաշվի տարբերությունը վերականգնեց կիսապաշտպան Գեորգիյ Կոստանդինովը, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Դավիդ Աբագնան՝ 3։1։Այս խաղից հետո «Նոան» վաստակած 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 29-րդ տեղը։ ԱՊՕԷԼ-ը 9-րդն է 10 միավորով։